1 րոպեի ընթերցում
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրում երիտասարդական հավաքականն արտագնա խաղում մրցեց Իտալիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում Հայաստանի երիտասարդական հավաքականը բավականին հաջող էր գործում: Նույնիսկ հավաքականի դարպասապահ Գոռ Մատինյանին հաջողվեց հետ մղել ազգային թիմի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը:
Երկրորդ կեսում, սակայն, Հայաստանի հավաքականը մեկը մյուսի հետևից 5 գնդակ բաց թողեց Իտալիայից և խփեց միայն մեկը: Հայաստանի Մ21 տարեկանների թիմի կազմում աչքի ընկավ Էդիկ Վարդանյանը:
Հայաստանի հավաքականն այս ընտրական փուլում կրեց իր 4-րդ անընդմեջ պարտությունն ու ենթախմբում զրո միավորով վերջինն է: