Համընդհանուր գործադուլ Բելգիայում․ Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում են բյուջետային խնայողության միջոցառումների դեմ

2 րոպեի ընթերցում

Բելգիայում համընդհանուր գործադուլը խաթարել է հասարակական տրանսպորտի գործունեությունը, դադարեցվել է բազմաթիվ ավտոբուսային գծերի գործունեությունը: Երկրի երկու խոշորագույն օդանավակայաններում չեղարկվել են բոլոր արտագնա չվերթները: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ ի պատասխան արհմիությունների կոչի: Ցուցարարները դեմ են Բարտ դը Վևերի կոալիցիոն կառավարության կողմից նախատեսվող խնայողության միջոցառումների օրինագծին: Ցուցարարները կարծում են, որ կառավարության գործողությունները հիմնականում կվնասեն խոցելի խմբերին: Արհմիությունները վրդովված են առաջարկվող կենսաթոշակային բարեփոխմամբ, գիշերային հերթափոխի վարձատրությունը կրճատելու ծրագրով և գործազրկության նպաստների չափով:

Ցույցերը մեծ մասամբ խաղաղ են, սակայն Բրյուսելում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տասնյակ մարդկանց։ Մի քանիսը վիրավորվել են և տեղում ստացել բժշկական օգնություն։

Ակնկալվում է, որ բողոքի ցույցերը կմեծացնեն ճնշումը Բարտ դե Վևերի կոալիցիոն կառավարության վրա, որը նախօրեին չի կարողացել բյուջետային խնդիրներում գալ համաձայնության։

Բելգիայի բյուջեի դեֆիցիտը 2024 թվականի վերջին կազմել է 4.5%, իսկ պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100%-ը։ Սա խախտում է ԵՄ կանոնները, որոնք պահանջում են անդամ պետություններից պահպանել իրենց բյուջետային դեֆիցիտը 3%-ից ցածր, իսկ պարտքի մակարդակը՝ ՀՆԱ-ի 60%-ից ցածր։

 

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ