Հայաստան

Միրզոյանն անդրադարձել է ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրման գործընթացին

1 րոպեի ընթերցում

Միրզոյանն անդրադարձել է ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրման գործընթացին

Հայաստանի կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ինտեգրման գործընթացի ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Լրջագույն ջանքեր ենք գործադրում այն ուղղությամբ, որ տեղահանված մեր հայրենակիցները կարողանան ամբողջապես ինտեգրվել և իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նախարարը:

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով շուրջ 120 հազար հայ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել էին Հայաստան։ Կառավարությունն աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում