Վերաբացվել է Ստեփան Զորյանի տուն-թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունը՝ արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ վերաբացումը տեղի է ունեցել «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է նպաստել Ստեփան Զորյան գրողի հանրահռչակմանը, ստեղծել ժամանակակից չափանիշներին համապատասխան թանգարանային ցուցադրության հատված, նորովի ներկայացնել թանգարանային միջավայրը՝ամրապնդելով թանգարան-այցելու կապը:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ արդիականացված ցուցադրությունը Ստեփան Զորյանի կյանքի և գործունեության ճանաչման ու բացահայտման նոր հարթակ է հանրության համար: