Ամփոփվել են սոցիալական ձեռնարկությունների գաղափարների մշակման «ՍՁ գաղափարաթոն 2025» ծրագրի արդյունքները

3 րոպեի ընթերցում

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՍՁ գաղափարաթոն» ծրագիրը. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակիցներին հանձնել է հավաստագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագիրն իրականացվել է «Սոցիալական ձեռներեցություն սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է մասնակից երիտասարդներին փոխանցել անհրաժեշտ գործիքակազմ սոցիալական ձեռնարկությունների գաղափարների մշակման, բիզնես մոդելների կազմման վերաբերյալ, զարգացնել գործնական հմտություններ սոցիալական ձեռնարկության կառավարման, մարքեթինգի և ֆինանսական պլանավորման ոլորտում:

Ներկայացված 76 հայտից ընտրված 10-ին կտրամադրվի 180 հազար ՀՀ դրամի չափով դրամաշնորհ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդական խմբերին ծրագրին հաջող մասնակցության և իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու հնարավորության համար: 

Նախարարի տեղակալը կարևորել է ծրագիրը մի քանի կարևոր շեշտադրմամբ. «Այս ծրագիրը կարևոր հարթակ է, որտեղ երիտասարդներն իրենց գաղափարներով ու նորարարական մոտեցումներով հնարավորություն ունեն նպաստելու  համայնքի և պետության զարգացման գործընթացին: Առանձնակի պետք է նշեմ, որ երիտասարդական պետական քաղաքականությունը միտված է երիտասարդների ձայնն ավելի լսելի դարձնելուն, ոլորտային քննարկումներում նրանց մասնակցայնությունն ապահովելուն, որպեսզի ռազմավարությունն ավելի թիրախային ու նպատակային լինի: Սա նաև նպաստում է թիմային աշխատանքի զարգացմանն ու քաղաքացիական արժեքների ձևավորմանը»: 

Արթուր Մարտիրոսյանի ընդգծմամբ՝ «ՍՁ գաղափարաթոն 2025» ծրագիրն ուղղված է ոչ միայն տնտեսության ակտիվացմանը, այլև մարզաբնակ երիտասարդների կյանքի աշխուժացմանը, ինչը երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության կարևոր կետերից  է: Նա կոչ է արել երիտասարդներին հանրային ակտիվություն ցուցաբերել՝ ի նպաստ իրենց համայնքի և պետության զարգացման:

Նշվում է, որ «ՍՁ գաղափարաթոնը» հարթակ է, որն առաջարկում է երիտասարդներին իրենց համայնքներում առկա խնդիրները լուծել կայուն և նորարար բիզնես գաղափարներով։ Այն սոցիալական բիզնես հմտությունների ինտենսիվ դպրոց է, որտեղ երիտասարդական թիմերը ներկայանում են գաղափարներով կամ արդեն իսկ գործող բիզնես նախագծերով` զարգացնելով դրանց սոցիալական և բիզնես բաղադրիչները։

Հայերեն

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ