Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հոկտեմբերի 13-ին Թեհրանում հանդիպում է ունեցել «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը: 

Ալի Աքբար Սալեհը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու դրա արդյունքում ընձեռնվելիք հնարավորությունները:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են երկու երկրների  փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսական և գիտակրթական ոլորտներում համագործակցությանն առնչվող նախաձեռնությունների կյանքի կոչմանն ու դրանց իրականացմանը միտված ջանքերը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում