Մերձավոր Արևելք

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

1 րոպեի ընթերցում

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քնեսեթում իր ելույթում դիմել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին՝ խնդրելով հետագայում կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը:

«Եթե դու դեմ չես, Սթիվ, ապա արի նախ կենտրոնանանք Ռուսաստանի վրա», - հայտարարել է Թրամփը։

Ուիթքոֆը վերջին ամիսներին, բացի մերձավորարևելյան հակամարտության կարգավորման վրա աշխատելուց, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցի շուրջ բազմիցս շփվել է ռուսական կողմի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում