Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է իսրայելցի պատանդների ազատ արձակումը

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է իսրայելցի պատանդների վերադարձը՝ նշելով, որ դա թույլ կտա նոր էջ բացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում:

«Եվրոպան լիովին աջակցում է խաղաղության պլանին, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ։ Այսօր Շարմ էլ Շեյխում պատերազմին վերջ դնող համաձայնագրի վերջնական կնքումը պատմական ուղենիշ կդառնա», - ասվում է հայտարարության մեջ։

Ֆոն դեր Լայենը նաև հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու համաձայնագրի հաջողությանն իր տրամադրության տակ եղած ողջ գործիքակազմով, մասնավորապես, Պաղեստինի ազգային վարչակազմին աջակցություն ցուցաբերելով կառավարման ու բարեփոխումների հարցերում։

«Մենք ակտիվորեն կմասնակցենք Պաղեստինյան դոնորների խմբի աշխատանքին։ Եվ մենք կտրամադրենք ԵՄ-ի ֆինանսավորումը Գազայի հատվածի վերականգնման համար», - ամփոփել է ֆոն դեր Լայենը։

Հոկտեմբերի 13-ի առավոտյան ՀԱՄԱՍ խմբավորումը, Իսրայելի հետ համաձայնագրին համապատասխան, երկու խմբով 20 պատանդի է հանձնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Դրա դիմաց շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալ ազատվել է իսրայելական բանտերից: 

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ