Իրավունք

Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 10 մլն դրամի հարկ. վնասը վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 10 մլն դրամի հարկ. վնասը վերականգնվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 10 մլն 470 հզր 258 ՀՀ դրամ գումար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում