Հայաստան

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետն ընտրվել է էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետն ընտրվել է էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, կրկին առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանի թեկնածությունը, ում լիազորությունների ժամկետը՝ որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ, լրացել էր 2025 թվականի հոկտեմբերի 4-ին:

Նշվում է, որ թեկնածու կարող է առաջադրվել դատախազական առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը: 

Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝ նիստի 39 մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ: 

Քվեարկությունից հետո հրապարակվել են արդյունքները. Կորյուն Սերոբյանը կրկին ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 39 կողմ ձայնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում