Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը երկու չեմպիոնական գոտի է նվաճել Ռիգայում տարած հաղթանակից հետո

2 րոպեի ընթերցում

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը, Ռիգայում հաղթելով Արգենտինայի ներկայացուցիչ Խոել Մարկոս Մաֆաուդին, տիրացել է երկու չեմպիոնական գոտիների։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AnalitikaUA-ն։  

Ինչպես նշում է աղբյուրը, բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին երկրորդ ռաունդում և նվաճել է WBO International և IBF International տիտղոսները։  

«Նախորդ տարվա նոյեմբերին Չուխաջյանը փորձել էր նվաճել IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ մենամարտելով ամերիկացի Ջարոն Էնիսի դեմ, սակայն պարտություն էր կրել միաձայն որոշմամբ։ Այդ անհաջողությունից հետո ուկրաինացի մարզիկը միաձայն որոշմամբ հաղթել էր արգենտինացի Կրիստիան Խավիեր Այալային»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ Մաֆաուդի նկատմամբ այս հաղթանակը Չուխաջյանի 26-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա կրկնել է իր կարիերայի ամենավաղ նոկաուտը. 2023-ի ապրիլին նա նույն կերպ նոկաուտի էր ենթարկել վենեսուելացի Միչել Մարկանոյին։

Ուկրաինայի հայ համայնքի ևս մեկ ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկ Գևորգ Մանուկյանն էլ իր երրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում։ Գևորգ Մանուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տոնել վետերանների աջակցության Sparta Box բարեգործական մրցաշարի շրջանակներում։ 

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միության առաջնահերթություններից մեկը հայկական ծագում ունեցող մարզիկներին աջակցելն է: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից շնորհվող մրցանակները հանձնվում են տարբեր մարզական միջոցառումների ժամանակ:  

Հայերեն العربية Русский Türkçe

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում