Երևանի Պարոնյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
1 րոպեի ընթերցում

ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Մաշտոցի պողոտա հ.5 («Փակ շուկա») շենքի երկու կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: «Մուտքը՝ Պարոնյան փողոցի փակուղու կողմից, ելքը՝ հակառակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: