Մարզեր

Մադինայում մեկնարկում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Մադինայում մեկնարկում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները 1-ին և 6-րդ փողոցներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մադինայի ոռոգման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 86 միլիոն 216 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում  ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման համակարգի կառուցում մադինայի 1-ին և 6-րդ փողոցներում, 1600 գծամետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով։ 

Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Մադինայի տնտեսությունների շուրջ 70 տոկոսը եկող տարվանից ոռոգման ջուրը կստանան անկորուստ և ժամանակին։

«Նախորդ տարւմ ևս մեր գյուղի առանձին թաղամասերում կառուցվեցին ոռոգման ժամանակակից համակարգեր, ու դրանց արդյունքը այս տարի հստակ երևաց ․ սակավաջուր աամիսներին ջուրը տնտեսություններին մատակարարվեց ժամանակին ու անկորուստ, բնակիչները որևէ խնդիր չունեցան, քանի որ ջրի կորուստ այդ թաղամասերում այլևս չի լինում։ Այս ծրագրով նախատեսված 1600 մետր ջրատարից մոտ 800 մետրը կառուցվելու է մայր առվի վրա, որտեղ առավել շատ էին լինում ջրի կորուստները»,-ներկայացրեց Մադինայի վարչական ղեկավար Հարություն Հայրապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում