Մարզեր

Արծվանիստում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Արծվանիստում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 19, 21 և 24-րդ փողոցներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Արծվանիստի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսի կեսերից  և հոկտեմբերի 7-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։ 

Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Արծվանիստի 19, 21,24-րդ փողոցներում, 1500 մետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 41 լուսատուների տեղադրմամբ։ 

Վերոնշյալ փողոցների բնակիչները լուսավորության արտաքին ցանցից օգտվելու են առաջին անգամ։

Լուսավորության ցանցի շահագործումը նախատեսվում է 2025 թվականի ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում