Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո պաղեստինցիները սկսել են վերադառնալ Գազայի հատվածի հյուսիս

2 րոպեի ընթերցում

Հազարավոր տեղահանված պաղեստինցիներ Գազայի հատվածի հարավային շրջաններից սկսել են վերադառնալ հյուսիս՝ Գազա քաղաք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ 

Գազայի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները կտեղակայվեն այն հատվածներում, որտեղից իսրայելական բանակը դուրս է եկել։ Գազայում պաղեստինյան ոստիկանության ուժերը հայտարարություն են տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով իրենց տներ վերադառնալիս ծայրահեղ զգույշ և ուշադիր լինել կասկածելի առարկաներ կամ չպայթած ռումբեր նկատելու դեպքում։ 

Գազայի կառավարության լրատվական գրասենյակն էլ բնակիչներին կոչ է արել համագործակցել և կարգապահ լինել, երբ մարդասիրական օգնությունը սկսի մուտք գործել անկլավ։ 

Իր հերթին, Իսրայելի բանակի խոսնակը Գազայի բնակիչներին ուղերձում հայտնել է, որ իսրայելական ուժերը շարունակելու են տեղակայված մնալ Գազայի հատվածի որոշակի տարածքներում, և քաղաքացիներին զգուշացրել է չմոտենալ ռազմական կետերին։ 

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսում համաձայնության են եկել Թրամփի ծրագրի առաջին փուլի շուրջ։ Իսրայելական զորքերն արդեն հետ են քաշվել դեպի նախապես համաձայնեցված գիծ՝ իրենց վերահսկողության տակ պահելով պաղեստինյան անկլավի 53%-ը։ 

Հոկտեմբերի 13-ին կամ 14-ին կվերադարձվեն իսրայելցի 48 պատանդները, որոնցից 20-ն է ողջ մնացել։ Դրա դիմաց Իսրայելն ազատ կարձակի ահաբեկչության համար դատապարտված 250 պաղեստինցու, ինչպես նաև 2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված Գազայի 1700 բնակչի։ 

Մերձավոր Արևելք

Գազան հարկ եղած դեպքում կապառազմականացվի «կոշտ ճանապարհով». Նեթանյահու

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել