Մարզեր

Ֆրանսիական կազմակերպության ներդրմամբ վերանորոգվել և կահավորվել է Սևանի մանկապատանեկան մարզադպրոցի բուժկետը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիական կազմակերպության ներդրմամբ  վերանորոգվել  և կահավորվել է Սևանի մանկապատանեկան մարզադպրոցի  բուժկետը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան և Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքների միջև հաստատված  համագործակցության շրջանակներում ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության միջոցներով վերանորոգվել և կահավորվել է Սևան քաղաքի Ն․ Դագարյանի անվան մանկական մարզադպրոցի բուժկետը, իսկ երկու մանկապարտեզների հատկացվել է ձեռքերի չորացման սարք։

«Արտադպրոցական հաստատության տնօրինության, ինչպես նաև հաճախող երեխաների և պատանիների համար բուժկետի վերանորոգված և 1-ին բուժօգնության սարքավորումներով հագեցած լինելն անհրաժեշտություն էր, որն իրողություն է դարձել «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի միջոցով՝ քույր քաղաք Գրենոբլի կողմից տրամադրված անհրաժեշտ ներդրմամբ: Այսուհետ մարզադպրոցի 2-րդ հարկում կգործի վերանորոգված և համապատասխան գույքով համալրված բուժկետ, որտեղ առկա են բոլոր պայմանները՝ հարմարավետ տարածքներով:  Վերանորոգմանը հաջորդել է կահավորումը. բուժկետին տրամադրվել են բժշկական պահարան, թախտ, գրասեղան, աթոռ, բժշկական հասակաչափ, կշեռք, 1-ին օգնության հավաքածու, դինամոմետր, ալկոթեստեր (Dingo A-022), տոնոմետր:

Այս ծրագրի արդյունքում մարզական հաստատություն հաճախող երեխաների, մարզիչների համար 1-ին բուժօգնությունը կդառնա առավել հասանելի, որակյալ»,- «Արմենպրես»-ի փոփոկցի հետ զրույցում նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահական ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» և թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզները համալրվել են  ձեռքերի չորացման սարքերով:

Սևան համայնքի Զովաբեր, Դդմաշեն, Վարսեր և Չկալովկա բնակավայրերի մանկապարտեզներն արդեն իսկ ստացել էին նման սարքեր՝ ըստ խմբերի թվի: 

Սևան համայնքում ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի իրականացվել են առողջապահական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր, որոնց շնորհիվ համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների, ինչպես նաև բնակավայրերը սպասարկող բուժկետերը և բուժամբուլատորիաները վերանորոգվել են և վերազինվել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում