Երևան

Տեխնոլոգիաները քաղաքն ավելի կանաչ ու մարդակենտրոն դարձնելու գործիք են. Ավինյանը՝ «ԴիջիԹեք»-ի բացմանը

2 րոպեի ընթերցում

Տեխնոլոգիաները քաղաքն ավելի կանաչ ու մարդակենտրոն դարձնելու գործիք են. Ավինյանը՝ «ԴիջիԹեք»-ի բացմանը

Երևանն այս տարի հյուրընկալում է «ԴիջիԹեք» տեխնոլոգիական համաժողովը, որպես քաղաք, որն արդեն կառուցում է սեփական թվային ապագան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ԴիջիԹեք 2025»-ի բացման արարողության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր ներգրավվածությունն այս տարի առավել ընդգծված է: Մենք «ԴիջիԹեք»-ի կողքին ենք՝ որպես գործընկեր, որը կարողացել է ներդնել նորարարությունը քաղաքային կառավարման մեջ: Տեխնոլոգիաները մեզ համար գործիք են քաղաքը դարձնելու ավելի արդյունավետ, ավելի կանաչ, ավելի մարդակենտրոն»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետը նշեց՝ համաժողովի ընթացքում այցելուներին կներկայացվեն նաև Երևանի թվային ուղղությունները՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակը, էլեկտրոնային ծառայությունները, խելացի տրանսպորտի և կառավարման համակարգը:  

«Սրանք թվայնացման ռազմավարության առանձին ծրագրեր չեն, այլ նոր հանրային կառավարման մշակույթի միասնական մտածողության արդյունք, որտեղ տեխնոլոգիան ծառայում է մարդու հարմարությանը, քաղաքային կյանքի որակին և թափանցիկությանը: Երևանն այսօր ապացուցում է, թե ինչպես կարող է տեխնոլոգիան փոխել կյանքը քաղաքում»,- նշեց քաղաքապետը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց՝ «ԴիջիԹեք»-ը միավորում է պետական, մասնավոր և միջազգային գործընկերներին, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում