Հայաստան

Նիկոլ Փաշինյանն ու Օդիլ Ռենո-Բասսոն քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Օդիլ Ռենո-Բասսոն քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ ծրագրերն ու զարգացման հնարավորությունները։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, կապի և թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում։

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է ակտիվորեն աջակցել Հայաստանի կառավարության ռազմավարական բարեփոխումներին և մասնավոր հատվածի ներուժի զարգացմանը նպաստող ծրագրերին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև նոր հնարավորությունների շուրջ՝ կապված կանաչ էներգիայի, կայուն զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման հետ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում