ԱԶԲ-ն աղետների ռիսկի կառավարման ոլորտում աջակցում է ՀՀ ՆԳ նախարարությանը. քննարկվել են ծրագրի հիմնական ուղղությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները քննարկել են Բանկի կողմից հաստատված «Աջակցություն ԱԶԲ աղետների ռիսկի կառավարման 2024-2030թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվող առաջնահերթ ուղղությունները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակը Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացմանը, տվյալների հավաքագրմանը, աղետների ռիսկի գնահատմանը և տեխնոլոգիական համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացմանն աջակցելն է:

Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում։ Հստակեցնելով ՆԳ նախարարության մանդատը՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող և համակարգող դերակատարում ունեցող պետական կառավարման համակարգի մարմին, փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Կարևորվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը և նշվել է, որ նախարարությունն իր մանդատի շրջանակում համակարգում է ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը:

Քննարկման առանցքային ուղղություններից էր նաև աղետների ռիսկի վերաբերյալ տվյալների շտեմարանների ձևավորումը, ինչը կնպաստի տեղական ինքնակառավարման մարմիններից և մասնավոր հատվածից դեպի պետական կառավարման համակարգի մարմիններ տվյալների արդյունավետ հավաքագրմանն ու կառավարմանը։

Արմեն Մկրտչյանը կարևորել է տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, GIS համակարգերի ներդրումը, կրթական և վերապատրաստման ծրագրերի, միջազգային լավագույն փորձի կիրառումը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման ուղղություններով համագործակցության ամրապնդումը:

Բանկի ներկայացուցիչները ողջունել են աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները։

Կողմերը պայմանավորվել են շարունակել և ընդլայնել համագործակցությունը:

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները