Քաղաքականություն

Կոլյա Միքայելյանը կազատվի Վայոց ձորի մարզպետի պաշտոնից. նրան կփոխարինի Վահագն Արսենյանը

1 րոպեի ընթերցում

Կոլյա Միքայելյանը կազատվի Վայոց ձորի մարզպետի պաշտոնից. նրան կփոխարինի Վահագն Արսենյանը

Հայաստանի կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստի օրակարգում է Կոլյա Միքայելյանին Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում է նաև Վահագն Արսենյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու հարցը։ 

Կոլյա Միքայելյանը Վայոց ձորի մարզպետ էր նշանակվել 2023 թվականի դեկտեմբերին։

Վահագն Արսենյանն այս պահին Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարն է։ Վահագն Արսենյանը Ջերմուկ համայնքի ղեկավար էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում