Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը 4-րդ տուրում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը վրացական Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսրայելի հավաքականի հետ:
Հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանի և Մարիա Գևորգյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ռումինիայի հավաքականի հետ:
Հաղթանակ է տարել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: