Իսրայելը կալանել է Գազա օգնություն տեղափոխող ևս մեկ նավատորմի նավերը

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը կալանել են նոր նավատորմը, որը փորձում էր Գազայի հատված հասցնել սնունդ և բժշկական պարագաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նավատորմը, որի կազմի մեջ մտնում էր 9 նավ, որոնց տախտակամածին գտնվում էր 150 մարդ, կանգնեցվել է միջազգային ջրերում։ 

Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ տապալվել է ևս մեկ փորձ՝ խախտելու «օրինական ծովային շրջափակումը և մտնելու մարտական գործողությունների գոտի»։ 

Գազա օգնություն մատակարարելու նոր փորձի կազմակերպիչները հայտնել են, որ իր նավերից երեքը կալանվել են հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան։ Մի քանի ժամ անց կալանվել են նաև մնացած նավերը։ 

Ըստ Իսրայելի կառավարության՝ բոլոր նավերը և նրանց ուղևորներն ապահով կերպով տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ։ Նրանց բոլորին շուտով կարտաքսեն երկրից։ 

Անցյալ շաբաթ Իսրայելի ուժերը կալանել էին 42 նավից բաղկացած նավատորմը՝ գրեթե 500 ակտիվիստներով, որոնց թվում էր նաև շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նրանք գրեթե բոլորն արտաքսվել են. վեցը դեռ կալանքի տակ են Իսրայելում։

Աշխարհ

Իսրայելն արտաքսել է Գրետա Թունբերգին և 170 այլ ակտիվիստների

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել