Աշխարհ

Իսրայելն արտաքսել է Գրետա Թունբերգին և 170 այլ ակտիվիստների

2 րոպեի ընթերցում

Իսրայելն արտաքսել է Գրետա Թունբերգին և 170 այլ ակտիվիստների

Իսրայելը հայտարարել է, որ արտաքսել է շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգին և ևս 170 ակտիվիստների, որոնք միջազգային նավատորմի կազմում անցյալ շաբաթ փորձում էին օգնություն հասցնել Գազայի հատված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Իսրայելն ակտիվիստներին ուղարկել է Հունաստան և Սլովակիա։

Ավելի վաղ նավատորմի շվեյցարացի և իսպանացի ակտիվիստները հայտնել էին, որ իսրայելական ուժերի կողմից կալանքի տակ պահվելու ընթացքում իրենք ենթարկվել են անմարդկային պայմանների։ 

Ընդհանուր առմամբ, ավելի քան 40 նավից ձերբակալվել էր 479 ակտիվիստ: Իսրայելն արդեն արտաքսել է նրանցից 341-ին: 

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ բոլոր ակտիվիստների օրինական իրավունքները պաշտպանվել են, և միակ բռնությունը տեղի է ունեցել մի ակտիվիստի հետ, որն Իսրայելի Կեցոտ բանտում կծել է կին բուժքրոջը։

Հոկտեմբերի 4-ին շվեդ ակտիվիստները պնդում էին, որ Թունբերգին կալանքի տակ պահելու ընթացքում հրել են և ստիպել են կրել Իսրայելի դրոշը: Մյուսների պնդմամբ՝ իրենց չեն տվել մաքուր սնունդ և ջուր, իսկ դեղորայքն ու իրերը բռնագրավել են։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նավատորմը կանգնեցնելուց հետո ձերբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին հաղորդագրությունները որակել է որպես «լիակատար սուտ»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում