Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարարն Իսպանիայում մասնակցում է Բաց կառավարման գործընկերության համաշխարհային գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն Իսպանիայում մասնակցում է Բաց կառավարման գործընկերության համաշխարհային գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գտնվում է Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում՝ Բաց կառավարման գործընկերության (OGP) 9-րդ համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դավիթ Խուդաթյանը մասնակցել է կլոր սեղան-քննարկմանը` ելույթ ունենալով «Հանրային վստահության վերականգնում մասնակցային կառավարման միջոցով» թեմայով։ 

Ելույթի ընթացքում նախարարը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մակարդակում իրականացված մասնակցային նախաձեռնությունները, բարեփոխումները։ Մասնավորապես, խոսել է մասնակցային բյուջետավորման, բնակավայրերում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների, իրավական բարեփոխումների մասին, որոնց նպատակն է բարձրացնել ՏԻՄ-երի հաշվետվողականությունը, ավելացնել բնակչության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին, մեծացնել վստահությունը տեղական իշխանությունների հանդեպ։ 

Նա նշել է, որ Հայաստանն առաջիկայում էլ շարունակելու է ներդնել թվային գործիքներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ մասնակցայնության ընդլայնման ուղղությամբ։ 

«Մենք հավատում ենք, որ բաց կառավարումը միայն թափանցիկության կամ ինֆորմացիայի հասանելիության մասին չէ։ Այն համատեղ իշխանության և համատեղ պատասխանատվության մասին է»,- եզրափակել է Դավիթ Խուդաթյանը:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում