Հայտնի են քիմիայի բնագավառում 2025 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրները

2 րոպեի ընթերցում

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել է Սուսումու Կիտագավային (Ճապոնիա), Ռիչարդ Ռոբսոնին (Ավստրալիա) և Օմար Յաղիին (ԱՄՆ)՝ «մետաղաօրգանական կաղապարների մշակման համար»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Նոբելյան հանձնաժողովը։  

«Քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները ստեղծել են մոլեկուլային միացություններ՝ մեծ տարածություններով, որոնց միջով կարող են հոսել գազերը և այլ քիմիական միացություններ: Այս կառուցվածքները՝ մետաղաօրգանական կաղապարները, կարող են օգտագործվել անապատում օդից ջուր հավաքելու, ածխաթթու գազ կլանելու, թունավոր գազեր պահելու կամ քիմիական ռեակցիաներ կատալիզացնելու համար», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Քիմիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Հայներ Լինկեն հայտարարել է, որ մետաղաօրգանական կաղապարները հսկայական ներուժ են ունեն՝ «բացելով նախկինում անհավանական հնարավորություններ պատվերով պատրաստված նյութերի համար՝ օժտված նոր գործառույթներով»։ 

2025 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (1,1 միլիոն դոլար), որը հավասարապես կբաժանվի երեք դափնեկիրների միջև:

Հոկտեմբերի 7-ին ֆիզիկայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Քլարկին, Միշել Հ. Դևորեին և Ջոն Մ. Մարտինիսին՝ «էլեկտրական շղթայում մակրոսկոպիկ քվանտային մեխանիկական թունելավորման և էներգիայի քվանտացման հայտնաբերման համար»։ 

Գիտություն

Հայտնի են ֆիզիկայի բնագավառում 2025 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Իսկ հոկտեմբերի 6-ին բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։  

Գիտություն

Հայտնի են բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրները

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն