Գիտություն

Հայտնի են բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրները

Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։ 

«Այս տարվա մրցանակակիրները հայտնաբերել են, թե ինչպես է վերահսկվում իմունային համակարգի աշխատանքը։ Մարմնի հզոր իմունային համակարգը պետք է կարգավորվի, հակառակ դեպքում այն ​​կարող է հարձակվել մեր իսկ օրգանների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Նոբելյան մրցանակի հանձնաժողովի հայտարարության մեջ։ 

Բրունկոուն, Ռամսդելը և Սակագուչին մրցանակը ստացել են իմունային համակարգի կողմից մարմնին վնասելը կանխող պերիֆերիկ իմունային հանդուրժողականության հետ կապված նորարարական հայտնագործությունների համար։ Դափնեկիրները նույնականացրել են իմունային համակարգի «անվտանգության պահապաններին»՝ կարգավորող T բջիջները, որոնք կանխում են իմունային բջիջների հարձակումը մարմնի վրա։ 

Գիտնականների հայտնագործությունները սկիզբ են դրել պերիֆերիկ հանդուրժողականության ոլորտի զարգացմանը՝ խթանելով քաղցկեղի և աուտոիմուն հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակումը, որոնցից մի քանիսն այժմ կլինիկական փորձարկումների փուլում են։ 

Նոբելյան մրցանակի հանձնաժողովից նշում են, որ սա կարող է հանգեցնել նաև ավելի հաջող փոխպատվաստանյութերի մշակմանը։ 

Մրցանակը, որը կազմում է 11 մլն շվեդական կրոն (ավելի քան 1 մլն դոլար), հավասարապես կբաշխվի դափնեկիրների միջև։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում