Մարզեր

Գավառ քաղաքի Պետրովի փողոցում ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի Պետրովի փողոցում ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Պետրովի փողոցում ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Պետրովի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է Պետրովի փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1231 մետր երկարությամբ և 8538 քմ․մակերեսով, մայթերի սալիկապատում՝ 2119 քմ մակերեսով, 1374 գծամետր երկարությամբ մայթերի բազալտե եզրաքարերի, 320 գծամետր երկարության ջրահեռացման վաքերի տեղադրում, 325 գծամետր երկարության ջրահեռացման ներքին ցանցի և 156 գծամետր երկարության գաբիոնային հենապատի կառուցում։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հունիսին և հոկտեմբերի 8-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական  փուլում։ 

Գավառի Պետրովի փողոցը վերջին անգամ հիմնանորոգվել էր 1980-ական թվականներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում