Մարզեր

Զոլաքարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Զոլաքարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 1-ին փողոցի 6-րդ նրբանցքում և 23-րդ փողոցում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը, Զոլաքարի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 900 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում  1-ին փողոցի 6-րդ նրբանցքում և 23-րդ փողոցում՝ 2400 գծամետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով։

Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2025 թվականի սեպտեմբերին, հոկտեմբերի 8 դրությամբ ցանցն արդեն պատրաստ է շահագործման։

Ծրագրի իրականացման արդյունքում Զոլաքարի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի և 23-րդ փողոցի բնակիչներն առաջին անգամ արտաքին լուսավորությունից օգտվելու հնարավորություն են ունենում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում