Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին։
«Արմենպրես»-ի թղթակցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում Կարեն Սարգսյանը ներկայացրել է մարզում ընթացող ծրագրերը, որոնք իրականացվում են դպրոցաշինության, առողջապահության, ճանապարհաշինության, ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցման և արդիականացման, գյուղատնտեսության , ջերմոցաշինության, վերականգնվող էներգիայի և տուրիզմի ոլորտներում։
Դեսպան Մոնրոյ-Վինթերն ընդգծել է, որ պատրաստ է աջակցել գործարար կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։
Կողմերը հայտնել են համագործակցության զարգացման ու խորացման պատրաստակամություն։
Կարդացեք հոդվածը` Русский