ՀՀ ՇՄ նախարարն Աբու Դաբիում կմասնակցի Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարն Աբու Դաբիում կմասնակցի Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 9-15-ը Աբու Դաբիում կմասնակցի Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսը, որը կրում է «Փոխակերպվող պահպանության հզորացում» խորագիրը, համարվում է բնապահպանության և կայուն զարգացման ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր հավաքը։ ՀՀ ՇՄ նախարարության հաղորդմամբ՝ Կոնգրեսը նպատակ ունի խթանել միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը, ուսումնասիրել բնապահպանական մարտահրավերների նորարարական լուծումները և ամրապնդել կայուն զարգացման նախաձեռնությունները։

Միջոցառումը կծառայի որպես եզակի հարթակ՝ փորձի փոխանակման, լավագույն փորձերի ներկայացման և բնության պահպանության ապագա ռազմավարությունների ձևավորման համար։

Աշխարհի ավելի քան 1400 պետական, քաղաքացիական, հասարակական կազմակերպություններ կքննարկեն ու կքվեարկեն շրջակա միջավայրի հիմնահարցերի շուրջ՝ նպաստելով այն գաղափարին, որ մարդկությունը և մոլորակը պետք է ապրեն ներդաշնակ համակեցության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում