Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու արդյունքները. անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ուսումնասիրություններ անցկացնելու հնարավորություններին։

Արսեն Թորոսյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը և պատրաստակամություն հայտնել առկա համագործակցությունն ամրապնդելու ոլորտային հուշագրերի շրջանակում։ Նախարարը նաև բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից տրամադրված աջակցության դերը՝ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։

Դեսպան Ալ-Օրայֆանը ևս շեշտել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման դերը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում