Մարզեր

Աստղաձորում ոռոգման ջրատարի արտաքին ցանց է կառուցվում

2 րոպեի ընթերցում

Աստղաձորում ոռոգման ջրատարի արտաքին ցանց է կառուցվում

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում օգոստոսի վերջից ընթանում է ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աստղաձորի վարչական ղեկավար Արթուր Ալեքսանյանը, ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 155 միլիոն 778 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատար ցանցի կառուցում Աստղաձորի 53-րդ, 9-րդ, 34-րդ, 67-րդ փողոցների, «Քոնդալանի մայր առու», «Թոփ դարի մայր առու», «Կալերի առու» և «Սղոցարանի տակի մայր առու» տարածքների հողամասերի ոռոգման համար,  երկաթյա կամ երկաթբետոնյա կիսախողովակներով, 4650 գծամետր երկարությամբ։

 Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 400 հեկտար հողատարածքներում եկող տարվանից ոռոգման ջուրը կմատակարարվի ժանամակին և անկորուստ։ Ծրագրի շահառու են համարվում Աստղաձոր գյուղի բոլոր տնտեսությունները։ 

Ոռոգման ցանցը սնվելու է ինչպես գետի, այնպես էլ խորքային հորերից ու պոմպակայանից մղվող ջրերով։ 

2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 50 տոկոսով։

«Նոր կառուցվող ոռոգման այս ցանցը մոտ հեռանկարում ծառայելու է որպես Աստղաձորի ապագա ջրամբարի համար մայր ցանց, որպեսզի ջուրը սպառողներին հասնի անկորուստ ու ժամանակին»,-ներկայացրեց Արթուր Ալեքսանյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում