Տնտեսություն

Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ. հանդիպում Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի սաների հետ

1 րոպեի ընթերցում

Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ. հանդիպում Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի սաների հետ

Այս ամառ IDBank-ի և Իդրամի գլխավոր հովանավորությամբ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի՝ Հայաստանի տարբեր մարզերի 200 սաներ մասնակցեցին վրանային ճամբարի, որտեղ բարդ տեղանքում կողմնորոշվելուց և առաջին բուժօգնության դասընթացից բացի երեխաները սովորեցին նաև ֆինանսական գրագիտություն։

Հիշեցնենք, որ Իդրամի և IDBank-ի համար երեխաների ֆինանսական գրագիտությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերակա ուղղություններից է: Շուրջ երկու տարի տևող արշավի շրջանակում ընկերության մասնագետներն այցելում են տարբեր ուսումնական հաստատություններ, ճամբարներ և սովորեցնում, թե որքան կարևոր է վաղ հասակից տիրապետել ֆինանսների կառավարման ու անվտանգության տարրական կանոններին: 

«Ֆինանսապես գրագետ՝ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում