Ծովակում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմանորոգվում են 5-րդ փողոցը և երկրորդ փողոցի 1-ին և 3-րդ նրբանցքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովակի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանը, Ծովակի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 240 միլիոն 240 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է 5-րդ փողոցի և երկրորդ փողոցի 1-ին և 3-րդ նրբանցքների ասֆալտապատում, ջրահեռացման առուների տեղադրում, ճանապարհների կահավորում և գծանշում։ Ճանապարհները հիմնանորոգվում են 2310 գծամետր ընդհանուր երկարությամբ և 12 հազար 700 քառակուսի մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսի վերջերին և հոկտեմբերի 6-ի դրությամբ իրականացվել շուրջ 75 տոկոսով։