Հայաստանում 2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի և Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող՝ 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում:

Կանադայի պատվիրակության կազմում են Նոր Շոտլանդիա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր Քերոլ Բիթոնը, Կանադայի արդարադատության կառավարման ինստիտուտի գործադիր տնօրեն Քրիստին Օ’Դոհերթին, Կանադայի դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի միջազգային ծրագրերի տնօրեն Օլեգ Շակովը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արամ Արամյանը ողջունել է կանադացի գործընկերներին Գլխավոր դատախազությունում և կարևորել Բարձրագույն դատական խորհրդի հետ մեկնարկած ծրագիրը՝ ուղղված թմրամիջոցներին առնչվող քրեական գործերով արդյունավետ քննության նորարարական մոտեցումների խթանմանն ու դեպքերի կանխարգելմանը:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Կանադայից ժամանած գործընկերներին ներկայացրել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության վիճակագրական տվյալները՝ նշելով, որ 2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով (2024 թվականին՝ 3639 դեպք, 2023 թվականին՝ 5070 դեպք): 

«Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ նվազել է 892-ով կամ 31.8%-ով»,- ընդգծել է Արամ Արամյանը և, անդրադառնալով անչափահասների ներգրավվածությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին, հավելել, որ համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2022 թվականին արձանագրվել է 6 դեպք, 2023 թվականին՝ 10 դեպք, 2024 թվականին՝ 7 դեպք, 2025 թվականի առաջին 8 ամիսներին՝ 3 դեպք:

 

Հայերեն English

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիս ամսին. Պապոյան

ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը

Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ