Չինաստանի հարավում  թայֆունի պատճառով ավելի քան 150 հազար մարդ է տարհանվել

2 րոպեի ընթերցում

Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգի 151,352 բնակիչ է տարհանվել «Մատմո» կոչված թայֆունի մոտենալու պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ մանրամասնելով, որ թայֆունի պատճառով ուժեղացվել են արտակարգ իրավիճակներին արձագանքման միջոցառումները։

Նշվում է, որ հոկտեմբերի 5-ին առավոտյան Գուանդուն նահանգի ջրհեղեղների դեմ պայքարի շտաբը թայֆունի արտակարգ իրավիճակներին արձագանքման մակարդակը 2-րդ մակարդակից բարձրացրել է 1-ին մակարդակի։

 «Մատմո» թայֆունը, որը այս Խաղաղօվկիանոսյան թայֆունների սեզոնի 21-րդ փոթորիկն է, շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք մոտավորապես 25 կիլոմետր/ժամ արագությամբ։ Կանխատեսվում է, որ այն կեսօրին կհասնի ափ՝ հասնելով մինչև 45 մետր/վայրկյան  արագության։ Ափամերձ քաղաքներում սպասվում են ուժեղ անձրևներ և քամիներ։

 Չժանցզյան քաղաքում  հոկտեմբերի 4-ի երեկոյից դադարեցվել են դասերը կրթական հաստատություններում, աշխատանքային և արտադրական գործունեությունը, ինչպես նաև երթևեկությունը։ 

Հոկտեմբերի 5-ի առավոտից բոլոր մայրուղիները նույնպես փակ են եղել երթևեկության համար։ Գուանդուն նահանգի ծովային վարչությունը դադարեցրել է նավագնացությունը վտանգավոր ջրերում, իսկ փրկարարական ծառայությունները ամբողջ տարածաշրջանում բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։

Հայերեն

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը