Հասարակական

Առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան. ԱԺ նախագահի շնորհավորանքն ուսուցիչներին

1 րոպեի ընթերցում

Առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան. ԱԺ նախագահի շնորհավորանքն ուսուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ՝ նշելով, որ առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանն ուղերձում նշել է. «Հարգելի՛ ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև արժեքներ ու մտածողություն ձևավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված և գիտակից երիտասարդությունը:

Մեր իշխանության համար կրթությունը եղել և մնում է առաջնահերթություն: Վստահ ենք, որ առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, իսկ այդ մեծ առաքելության հիմքում կանգնած եք դուք՝ ձեր գիտելիքներով, ամենօրյա աշխատանքով ու անսահման նվիրվածությամբ:

Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ բեղմնավոր գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և պայծառ ապագայի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում