Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Ուզբեկստանի գործընկերների հետ համագործակցության բարձր մակարդակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Ուզբեկստանի գործընկերների հետ համագործակցության բարձր մակարդակը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Աքմալ Բուրխանովի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ պատվիրակությունը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Երևանում կայացած Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին: 

«Աննա Վարդապետյանը ողջունել է Ուզբեկստանի Հանրապետության գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում, շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած հոբելյանական նիստին մասնակցելու համար և ընդգծել Ուզբեկստանի գործընկերների հետ համագործակցության բարձր մակարդակը»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում