ԱրարատԲանկը միացել է ArcaQR-ին

2 րոպեի ընթերցում

Այսուհետ հասանելի են արագ, հարմար և անվտանգ վճարումներ QR կոդով: ԱրարատԲանկն ArcaQR-ին միացած առաջին բանկերի շարքում է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱրարատԲանկից, ArcaQR-ով վճարում կատարելու համար անհրաժեշտ է AraratMobile-ով սքանավորել QR-ն ու կատարել վճարումը մի քանի վայրկյանում ArcaQR համակարգին միացած բանկերի բոլոր POS-տերմինալներով։

Սեպտեմբերի 30-ին Համակարգի մեկնարկը նշանավորող միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, վճարահաշվարկային համակարգերի, հայաստանյան բանկերի, այդ թվում` ԱրարատԲանկի ներկայացուցիչները՝ Վարչության նախագահ Մհեր Անանյանի գլխավորությամբ։  

«ArcaQR վճարային գործիքի ավելացումը, կարծում եմ, մեծ ձեռքբերում է ընդհանուր համակարգի համար։ Որքան հասանելի լինեն Arca ազգային վճարային համակարգի ծրագրերը հաճախորդների համար, այդքան ակնհայտ կլինի համակարգի կայունությունը, համակարգի հանդեպ վստահությունը։ Ուրախ եմ, որ ԱրարատԲանկը միացել է այս ծրագրին, և իր մասնակցությամբ աջակցում է ծրագրի կայացմանն ու զարգացմանը»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է․
«ArcaQR-ը մեր հերթական քայլն է՝ զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։ Մենք համոզված ենք, որ QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը՝ առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին՝ պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին՝ մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում»։

AraratMobile հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից և Google Play-ից։

ԱրարատԲանկը, կարևորելով հաճախորդների հարմարավետությունը, շարունակաբար ընդլայնում է իր թվային լուծումներն ու գործիքակազմը՝ մշտապես առաջարկելով արագ, պարզ, ճկուն և անվտանգ ծառայություններ։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հայերեն English

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի