Մարզեր

Ծովինար գյուղում հիմնանորոգում է երեք փողոց

1 րոպեի ընթերցում

Ծովինար գյուղում հիմնանորոգում է երեք փողոց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են 4-րդ թաղամասի 1-ին, 5-րդ թաղամասի 6-րդ և 14-րդ փողոցները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 83 միլիոն 945 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Ծովինարի 4-րդ թաղամասի 1-ին, 5-րդ թաղամասի 6-րդ և 14-րդ փողոցների ասֆալտապատում՝ 1252 գծամետր ընդհանուր երկարությամբ և 1252 քառակուսի մետր մակերեսով, հիմնանորոգվող  ճանապարհների եզրերին ջրահեռացման և ոռոգման առուների տեղադրում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերի սկզբին և նույն տարվա հոկտեմբերի 3-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում