Մարզեր

Գավառի 107 և 103 տարեկան բնակիչները պարգևատրվել են

1 րոպեի ընթերցում

Գավառի 107 և 103 տարեկան բնակիչները պարգևատրվել են

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ դրամական պարգևի է արժանացրել կյանքի մեկ դարը բոլորած ավագ սերնդի երկու ներկայացուցչի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Վարսենիկ Խաչատրյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ այցելել է Գավառ համայնքի Սարուխան գյուղի բնակիչ,103-ամյա Մեխակ Ավետիսյանին և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ 107-ամյա Թագուշ Իսպիրյանին և նրանց փոխանցել համայնքի ղեկավարի ջերմ շնորհավորանքներն ու համայնքի ավագանու կողմից սահմանված դրամական պարգևները։ 

«Մեխակ Ավետիսյանը մեր համայնքի հպարտությունն է, Հայրենական մեծ պաատերազմի վետերանը, երկարամյա մանկավարժն ու դպրոցի տնօրենը, մեծ գերդաստանի նահապետը, ով իր 103 տարիների բարձունքից դեռ շարունակում է մարդասիրությամբ, աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ ոգևորել իր շրջապատին։ 

Թագուշ Իսպիրյանն էլ մեծ գերդաստանի տատ է, անդուլ աշխատանքով ընտանիք ստեղծած մայր։ Նրանք արժանի են մեր ուշադրությանն ու հոգատարությանը»,- նշեցին Գավառի համայնքապեարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում