Մարզեր

Այս տարվա 3-րդ եռամսյակում Սևան համայնքի ղեկավարի կողմից տրվել է 207 թույլտվություն

1 րոպեի ընթերցում

Այս տարվա 3-րդ եռամսյակում Սևան համայնքի ղեկավարի կողմից տրվել է 207 թույլտվություն

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի  կողմից 2025 թվականի 3-րդ եռամսյակում տրվել է 207 թույլտվություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքի ղեկավարն իր լիազորությունների շրջանակներում տրամադրել է շինարարության՝ 85,    ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման՝ 53,  ավարտական ակտի՝  19, ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների՝ 16,  ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության՝ 10,  հանրային սննդի կազմակերպման և իրացման՝ 10,  հեղուկ վառելիքի վաճառքի՝ 2,  այլ արտաքին գովազդի՝  11,  ծխախոտի վաճառքի՝ 1 թույլտվություն։ 

Համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում տրվող թույլտվությունների դիմումների ձևաթղթերն առկա են Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջի «Ծառայությունների հավաքածու» բաժնում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում