Հայրենական մեծ պատերազմի վետերանը հետմահու պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան  Հրաչիկ Պապեյանին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով  հետմահու շնորհվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալ։

«Արմենպրես»-ի թղթակցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Հրաչիկ Պապեյանը՝ Մեծ հայրենականի ու աշխատանքի վետերանը և մեծ գերդաստանի նահապետը, պատրաստվում էր բոլորել իր կյանքի մեկ դարը, սակայն վերջերս կնքեց իր մահկանացուն՝ թողնելով մեծ սեր ու հարգանք, հսկայական ներդրում հայրենիքի պաշտպանության, կառուցման ու զարգացման գործում։  

Հոկտեմբերի 1-ին  Լիճք գյուղում բնակվող Պապեյանների ընտանիքին այցելել են Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, Լիճք բնակավայրի վարչական ղեկավար Սիրակ Սիրականյանը, ովքեր  շնորհավորել ու հանձնել են ՀՀ  պաշտպանության նախարարի պարգևը։

«Մարտունի համայնքի ղեկավարը, զինվորական կոմիսարը և բնակավայրի վարչական ղեկավարը  վետերանի հարազատներին փոխանցեցին իրենց խորին հարգանքն ու երախտիքը՝ ուղղված մեր երկրի խաղաղության կերտման գործում հերոսաբար պայքարած, հայրենիքը ատամներով պաշտպանած ու հաղթանակով հայրենի գյուղ վերադարձած, ընտանիք ու տուն կառուցած, զավակների ու թոռների ներկայությամբ, հոգածությամբ հասակն առած և բոլորիս ներսում հպարտության ջահ վառած, բոլորիս համար անմահ մնացած մարդուն»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։ 

Հայերեն Русский

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում