Կոշտան հայտարարել է, որ հիմք է նախապատրաստվում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում զբաղվում են միությանն Ուկրաինայի անդամակցության նախապատրաստմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ Կոպենհագենում դաշինքի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք նաև հիմք ենք նախապատրաստում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Կոշտան նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը ճանաչում է Կիևի կողմից բարեփոխումների իրականացումը, որոնք կապված են ԵՄ-ին անդամակցության հետ։ 

«Այժմ Եվրամիության հերթն է կատարելու իր պարտավորությունները», - ընդգծել է Կոշտան։ 

Նրա պնդմամբ՝ «ընդլայնումը կամրապնդի Եվրոպան»։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ էր հանդես եկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ դա կնշանակի պատերազմ Եվրոպայում։ Նա խոսքով՝ Կիևի ասոցացումը ԵՄ-ի հետ թույլատրելի է, բայց «անդամակցությունը չափազանց է»։

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ