Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում  հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 

«Վերջին 2 օրերին Սև ծովի ցիկլոնով պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է, մի շարք շրջաններում տեղումներ են, բայց մենք ձեզ համար ունենք շատ լավ լուր:

Սկսած հոկտեմբերի 3-ից՝ այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքի արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին: Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում մեր երկիրը գտնվելու է այդ տաք հոսնանքերի ազդեցության  գոտում, ինչի արդյունքում հոկտեմբերի 2-ի համեմատ հանրապետության ողջ տարածում օդի ջերմաստիճանը  ցերեկային ժամերին աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով»,- ասել է նա:

Սուրենյանը հիշեցրել է նաև, որ սպասվում է տաք և սակավատեղում հոկտեմբեր: Ըստ կանխատեսումների՝ հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով, իսկ  տեղումների քանակը նորմայից պակաս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում