Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում այս տարվա սեպտեմբերին ծնվել է 163 երեխա
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի միայն սեպտեմբեր ամսին ծնվել է 163 երեխա՝ 86 տղա, 77 աղջիկ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից հայտնում են, որ 99 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29-ը՝ Գավառի, 23-ը՝ Սևանի, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։
Ճամբարակի առողջության կենտրոնում գրանվել է 1 ծնունդ։