Հոկտեմբերի 6-ից հնարավոր կլինի ներկայացնել ՀՀ քաղաքացիության ստացման/դադարեցման նախնական հայտ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներն առաջիկայում թվայնացվելու են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հըայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։

Հերթագրման համակարգում հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 6-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նախագործարկելու է քաղաքացիության նոր համակարգը:

Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։

Հոկտեմբերի 6-ից սկսած՝ դիմումատուները հնարավորություն կունենան

  • առցանց գրանցվել հարթակում
  • ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ
  • ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ և mID էլեկտրոնային թվային ստորագրություն։

Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող և քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության՝ խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ՝ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճեն։

Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում՝ ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։

Այցելության օրը դիմումատուները ներկայացնում են հայտում նշված փաստաթղթերի բնօրինակը և, կախված դիմումի տեսակից, անցնում են հայոց լեզվի և ՀՀ Սահմանադրության թեստ։

ՀՀ ՆԳ նախարարությունից Խնդրում են օգտվել առցանց հերթագրման հնարավորությունից՝ հարմարավետ և որակյալ սպասարկում ապահովելու համար։

Հայերեն English Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում