Հայաստան

Պետության կողմից իրականացվող ծրագրերը նաև միտված են ապահովելու ավագ սերնդի ներկայացուցիչների արժանապատիվ ծերությունը. ԱՍՀ նախարար

2 րոպեի ընթերցում

Պետության կողմից իրականացվող ծրագրերը նաև միտված են ապահովելու ավագ սերնդի ներկայացուցիչների արժանապատիվ ծերությունը. ԱՍՀ նախարար

Տարեցների հիմնախնդիրների ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում այնպիսի ծրագրերի իրականացումն է, որոնք միտված են ապահովելու ավագ սերնդի ներկայացուցիչների արժանապատիվ ծերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ իր ուղերձում: 

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ, 

հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է՝ վերահաստատելու, որ մեր հասարակության ամենափորձառու սերունդը ոչ միայն կենսափորձի և գիտելիքի արժեքավոր կրող է, այլև ունի լիարժեք ներուժ՝ մասնակցելու մեր երկրի շարունակական զարգացման և հզորացման գործընթացին։ 

Տարեցների հիմնախնդիրների ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում այնպիսի ծրագրերի իրականացումն է, որոնք միտված են ապահովելու ավագ սերնդի ներկայացուցիչների արժանապատիվ ծերությունը, առողջ և ակտիվ ապրելակերպը, զբաղվածությունն ու համայնքային ներգրավվածությունը։ 

Այս առաջնահերթությունները ներառված են նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024–2040 թթ. ռազմավարությունում և Զբաղվածության 2025–2031 թթ. ռազմավարական ծրագրում, որոնցում սահմանված են միջոցառումներ՝ ավագ սերնդի ներկայացուցիչների ակտիվ երկարակեցության և կենսագործունեության խթանման համար։

Միաժամանակ, պետության կողմից շարունակվում է գնահատված անհատական կարիքների հիման վրա խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացը։ 

Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ, 

շնորհավորում եմ բոլորիդ օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և բարօրություն»: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում