ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինի գլխավորած պատվիրակությանը։ 

«Սրմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր հարկադիր կատարողի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Սիրո Ամիրխանյանը շեշտել է  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության կարևորությունը երկու երկրների իրավական համակարգերի զարգացման, վերջնական արդարադատության ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համատեքստում։ 

Աշխատանքային հանդիպման ընթացքում երկկողմ քննարկում է ծավալվել երեխաների տեսակցությունների, մի ծնողից մյուսին հանձնման  կատարողական վարույթի առանձնահատկությունների, ինչպես նաև քաղաքացիներից ստացվող դիմումների ու բողոքների քննության ընթացակարգերի շուրջ։

Սիրո Ամիրխանյանը համոզմունք է հայտնել, որ  այս ոլորտներում փորձի փոխանակումը ևս կաջակցի գործընկեր կառույցների միջև համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ստեղծմանը։

ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նույնպես կարևորել է գործընկերների կառույցների միջև հեռանկարային համագործակցությունը։

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը