Հայաստանն ու Կիպրոսը միավորված են դարերի ավանդույթ ունեցող բարեկամությամբ, փոխադարձ վստահությամբ և ընդհանուր արժեքներով. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ուղերձում ասված է.

«Հայաստանի ժողովրդի և իմ անունից ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին Կիպրոսի Հանրապետության Անկախության 65-ամյակի կապակցությամբ: Այս օրը խորհրդանշում է ոչ միայն երկրի ինքնիշխանության և ժողովրդավարական ուղին, այլ նաև առիթ է արժևորելու կիպրացի ժողովրդի վճռա­կանությունը՝ պաշտպանելու իր ազատությունը, արժանապատվությունն ու սկզբունքները:

Մեր երկրներն ու ժողովուրդները միավորված են դարերի ավանդույթ ունեցող բարեկամությամբ, փոխադարձ վստահությամբ և ընդհանուր արժեքներով: Նստավայր դեսպանությունների հիմնումը Երևանում և Նիկոսիայում նախանշում է նոր և խոստումնալից փուլ երկկողմ հարաբերություններում՝ վերահաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեր հանձնառությունը:

Այս նշանակալի օրվա առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, Կիպրոսի Հանրապետությանը շարունակական զարգացում և ԵՄ խորհրդում գալիք հաջող նախագահություն, իսկ Կիպրոսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, միասնություն և բարեկեցություն»։

 

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում